Երեկ գնել ենք FastnetArmenia-յի հեռախոսակապի քարտ՝ 500 դրամ արժողությամբ: Մոտ 23:30-ին ջնջեցի պաշտպանիչ շերտը, զանգահարեցի քարտի վրա նշված միացման համարով և հավաքեցի ծածկագիրը՝ ավտոմատը պատասխանեց. «Ձեր հաշվի մնացորդը բավարար չէ զանգը կատարելու համար, խնդրում ենք համալրել հաշիվը կամ դիմել բաժանորդների սպասարկման կենտրոն»: Այսինքն քարտի վրա գումար չկա: Մտածելով, որ սխալ եմ հավաքել՝ կրկին փորձեցի, չօգնեց:
Զանգահարեցի սպասարկման կենտրոն, ասացին, որ կուղղեն: Մոտ 01:00-ին զանգահարեցին, ասացին, որ ուղղված է: Փորձեցի զանգահարել՝ չստացվեց: Սպասարկման կենտրոնում էլ համոզվեցին, հետո ուղղեցին:
Ում զանգահարում էի չպատասխանեց, բայց հաշվից 8 դրամ հանվեց:

Այսօր 14:30-ին մոտ նորից փորձեցի զանգահարեմ՝ նորից չստացվեց: Կրկին զանգահարեցի աջակցման կենտրոն, ասացի, որ շտապ է: Պատասխանեցին նույնը. որ կուղղեն՝ կզանգահարեն: Հիմա ժամը 17:30-ն անց է: Ես դեռ չեմ կարողացել կապ հաստատել, իսկ «շտապ զանգը» վերածվեց այսպիսի պատմության:

Ազնվության համար ասեմ, որ երկար ժամանակ է այս ընկերության բաժանորդ ենք, բայց խնդիր առաջին անգամ է առաջանում:

Ըստ սպառողների իրավունքների մեզ փոխհատուցում չի՞ հասնում ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել