Հարգելի Աննա Խաչատրյան:
Ուզում եմ մի հատ փոքրիկ հիշեցում անեմ: Ժուկով ժամանակով կար նախագիծ «Հ1» - ի եթերում: Նախագիծը կոչվում էր «Սուպեր Դուետ»: Քո զույգ Էխո Մխոն էր: Հիշեցի՞ր էտ նախագիծը:
Շատ ապրես: Հիմա... դու լավ չկատարեցիր «Իմ ախպերս երգը» ու ժյուրիին՝ եթերով, հրապարակային, մասսայական, էլ ինչ ասեմ չգիդեմ ինչ ձևերով, մի խոսքով այ տենց հայտարարեցիր, որ դու տանել չես կարողանում 6/8 տակտը ու դա ռաբիզա և այլն և այլն: Էսօրվա պես հիշում եմ: Ժյուրին էլ, Մխոն էլ ես էլ մանթո ընգանք, որ տենց քիթդ տնգել էիր:
Անցան ժամանակներ: Կարծում էիր մարդ չի հիշի: Ավաղ: Կար մի անուշադիր քաղաքացի, նույն ինքը՝ ԵՍ, նկատեցի ոճային փոփոխություններդ: Սկզբում ռոք էիր անուկ (դա մինչև էտ պռոյեկտն էր), հետո անցար ժողովրդական, զգացիր լոքշ ա կամ էլ չես գտնում քոնը անցար հայրենասիրական, զգացիր էտ էլ քո «մակարդակի չի» անցար 6/8: Ու ըտեղ բռնվար:
Բա ասում էիր տանել չես կարողանում ու դա քոնը չի՞: Բա ասում էիր ՎԱԴ ԵՔ ԱՐԱ ԻՆՉ 6/8՞: Հարգելիներս ստեղ ուղղակի մի բան կա: Դա կոչվում ա «ինչպես ստանալ առավելագույն շաբաշ՝ վերածվելով ռեստորանչիստկայի»: Ու սենց անում են բոլորը էսօր: Բոլորը նա ֆսյակի, նա ստռախովկու մի հատ ռեստորանի երգ են գրում: Որովհետև կարողա իրանց ծանոթը, ով իրան բերել քցելա ըտե՝ հանեն քցեն դուս: Բա իրանք փող պտի աշխատե՞ն թե՞ չէ: Իհարկե այո:
Դրա համար մի քննադատեք, սաղիդ փողի աղբյուրն էլ ռեստորանն ա: Ուր ուզում եք գնացեք, բոլորիդ խոպանն էլ ռեստորաննա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=303406949860157&set=a.267516873449165.1073741828.100005725636591&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել