Վերին Լարսը բացվել է, բայց խցանումները շարունակվում ենArmlur.am-ը գրում է.

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վերին Լարսում կրկին խցանումներ են: «Грузия Online» կայքի հաղորդմամբ՝ ռուս-վրացական սահմանին 300-350 մեքենա գտնվում է խցանման մեջ:

Հիշեցնենք, որ այդ ճանապարհահատվածն օրեր շարունակ փակ էր, և միայն սեպտեմբերի 1-ին է երթևեկությունը վերականգնվել:  Վարորդները վստահեցնում են՝ ռուսական կողմից մեծ խցանումներ են ստեղծվել: «Մենք Վրաստանի անցակետն անցել ենք մի քանի րոպեի ընթացքում և սպասել ենք ավելի քան 6 ժամ, որպեսզի հասնենք ռուսական անցակետ և անցնենք այն», – ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել