
Այս ակնարկը գրելու միտքը առաջացավ, այն խոսակցությունից հետո, որը պատահաբար լսեցի փողոցում զբոսնելիս, N-կուսակցության գրասենյակի շքամուտքի առջև, ստորև ներկայացնում եմ Ձեզ այդ խոսակցությունը`
Քաղաքացի--Պ-ն … ես լսել եմ, որ դուք կուսակցության նախագահ եք և ակնկալում եմ, Ձեր օգնությունը:
Կուսակցության նախագահ--ի՞նչ հարցա.. արագ շտապում եմ:
Քաղաքացի-ես գիտնական եմ, 25 տարի անընդմեջ աշխատում եմ,գիտության բնագավառում, ունեմ բազմաթիվ գիտական կոչումներ, հայտնվել եմ մղձավանջային պատմության մեջ և ակնկալում եմ Ձեր միջամտությունը, այս վիճակից դուրս գալու համար` ես հիմա ամեն ինչ կպատմեմ սկզբից:
Կուսակցության նախագահ—այ, ընկեր դու հասկանալու հետ պրոբլեմ ունե՞ս, ասեցի վրազ եմ/ներկայացնում եմ , բառ առ բառ/, հետո, ես քո համար կարողա ԺԿ-ի պետ եմ, ես “ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴ ՉԵՄ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՄ ՎԵՐՋ Ի ՎԵՐՋՈ”, ինչ էս ժամանակս խլում..:
Քաղաքացի--ես խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, սա անձնական խնդիր չի, ես եկել եմ Ձեր մոտ մի շարք գիտական աշխատողների անունից, հարցս ավելի շատ համակարգային հարթությունում է և Դուք , Ձեր հեղինակությամբ, ցանկության դեպքում կարող եք հնչեղություն տալ, այս հարցին:
Կուսակցության նախագահ-- իսկականից հոգնացրիր, գնա մի քանի օրից արի, չէ զանգի նոր արի, եթե ազատ լինեմ կհանդիպենք:
Քաղաքացի-- ճիշտն ասած հավատս կորցրել եմ, այլևս, ոչ մի պայմանավորվածությունների չեմ հավատում, դա իհարկե, Ձեզ չի վերաբերվում:
Կուսակցության նախագահ`- ես հանրապետական չեմ, բայց “ՀԱՎԱՏԱ, ՈՐ ՓՈԽԵՍ ԿԱՐԳԱԽՈՍԸ ‘’ ինձ դուրա գալիս, հա,հա,հա….
Քաղաքացի-ես ամեն դեպքում երկու բառով կասեմ, մեր լաբորատորիայի շենքը մի հարուստ պաշտոնյա ուզում է սեփականացնել և դա մենք թույլ չենք տա, այդ լաբորատորիան ԽՍՀՄ-ժամանակներից, հայտնի է, իր գիտական աշխատանքներով:
Կուսակցության նախագահ-այ մարդ ես էլ ասեցի լուրջ հարցա, հերիք չի խալխի փողերը հաշվեք, ինչ հետաքրքիր մարդիկ էք, չէք ուզում մեկը լավ ապրի, էլ կարաս չզանգես …:
Մենթալիտետային Հայաստանում լինել հայտնի, դարձել է մոլեգարություն: Հարցս ուզում եմ ուղղել, ՀՀ-ում գրանցված 74 կուսակցությունների նախագահներից շատերին` Շնորհալի նախագահներ, արդյոք գլամուրն է պատճառը, որ կուսակցություն էք ստեղծել, թե ամեն գնով հայտնի լինելու ցանկությունը ?: Հասկանալի պատճառներով չակնկալելով պատասխան երևելի այրերից փորձենք մենք պատասխանել, այս զավեշտական հարցին`
Կեղծ, ոչ կենսունակ ընդիմության հարթությունում, ստեղծել կուսակցություն, առանց լուրջ վերակառուցողական, արմատական վերափոխման, հետևողական գաղափարների, քաղաքացիական ակտիվություն չէ, դա, ավելի շուտ, հիշեցնում է հավատաքննչական արշավ, որն ակնհայտորեն խրախուսվում է երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից:



