pic_2fbfaa3aaf77667c75ac7771a912e3cf1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում թողարկվել է աշխարհում առաջին կոմիքսների շարքը, որի գլխավոր հերոսը աուտիզմով տառապող մարդն է՝ հայտնում է NBC News-ը:

Պատմության հեղինակներն են Դեյվ Քոտն ու Սքայ Օուենսը: Քոտը հուսով է, որ իր գրքերը «աուտիզմով տառապող մարդկանց կօգնեն ավելի լավ հասկանալ իրենց շրջապատող աշխարհը»:

Մայքլ անունով նոր կերպարն ուժեղ է մաթեմատիկայից ու օժտված է գեղարվեստական տաղանդով: Ինչպես հայտնում են ստեղծողները, հերոսի գլխավոր կարողություններից մեկը սեփական զգացումները հասկանալու ունակությունն է:

Նրանց խոսքով՝ կոմիքսի բոլոր գործող անձանց միտումնավոր նկարել են վառ ու արտահայտիչ, իլյուստրատորները հատուկ ուշադրություն են հատկացրել դիմախաղին, որպեսզի աուտիկ երեխաները կարողանան ընկալել իրենց հերոսների ուղարկած սոցիալական ազդակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել