1in.am-ը գրում է.
Nokia-ի քարտեզագրական Here ստորաբաժանումը Samsung-ի հետ կնքել է լիցենզիոն համաձայնագիր, ինչը կորեական ընկերությանը թույլ կտա իր սարքավորումներում տեղադրել ֆիննական ընկերության քարտեզները: Այս մասին հաղորդվում է Here-ի կայքում:
Քարտեզների տարբերակիչ գործառույթն այն է, որ այն անխափան աշխատում է առանց համացանցին միանալու: Android-սմարթֆոններում օգտագործվող Google Maps քարտեզները կարող են առանց համացանցին միացման պահպանել քարտեզների միայն որոշակի հատվածներ: Samsung-ի տեխնիկան ձեռք բերած անձինք այդ քարտեզները կստանան անվճար:
Samsung ընկերությունը միակն է Android-սմարթֆոնների արտադրողներից, ով իրավունք է ստացել կիրառել Nokia Here քարտեզներ: Դրանք հասանելի կլինեն նաև Samsung Gear S ժամացույց-հեռախոսներում, որոնք ներկայացվել են օգոստոսի վերջին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
