Դիտարկենք այս տեսանկյունից` Նազարբաևը մուսուլման է, Պուտինը և Լուկաշենկոն` քրիստոնյա…Կարեն Թումանյան
Վտանգավոր դեմարշի սկիզբը
Ոչ մի կերպ չեմ հավատում, որ Պուտինի մի արած արտահայտության համար Նազարբաևը այնպես «թարսվեր» վերջինիս հետ, ինչը պատճառ լիներ Եվրասիական կազմից Ղազախստանի հնարավոր դուրս գալուն: Հարգելի ընթերցող, Նազարբաևը սկսնակ քաղաքական գործիչ չէ, որ ասենք շարժվում է զուտ էմոցիաներով: Այս մարդը ԽՍՀՄ-ի «պոլիտբյուրոյի» ռեժիմով անցած մարդ է, նա մինչև հազար անգամ ծանր ու թեթև չաներ, նման քայլի չէր գնա: Չէ՞ որ այս քայլով նա վերջ է դնում Պուտինի երազանքին, այն է` ստեղծել եվրոմիությանը հակակշիռ կառույց` եվրասիականը, իսկ առանց Ղազախստանի մասնակցության այդ կառույցը լիարժեք չի կարող լինել: Նազարբաևը քաջ գիտակցում է, որ Ղազախստանին շատ ուշադիր հետևում են մուսուլմանական այլ երկրներ, մասնավորապես Ղրղզստանը և մի օր էլ նա կարող է հայտարարել, որ ընդհանրապես ցանկություն չունի նույնիսկ մտածել միությանը անդամակցելու ուղղությամբ /չնայած ՌԴ-ից մի երկու անգամ անվերադարձ մեծ գումար է ստացել/: Եկեք միասին հասկանանք, թե ինչը կարող էր ստիպել Նազարբաևին նման պահվածք ցուցաբերել: Եվ այսպես, ի՞նչը կարող էր պատճառ լինել , ինչը` ոչ… • Միգուցե ԱՄՆ-ին այնումենայնիվ հաջողվել է Նազարբաևին իրենցով անել: Ինչո՞ւ հենց ԱՄՆ-ին, այլ ոչ թե Եվրոպային. Պատասխանը երկար սպասել չի տա` քանի որ Եվրոպան Նազարբաևին անհրաժեշտ երաշխիքներ ի զորու չէր տալու: Ուրեմն մնում է միայն չարաբաստիկ ԱՄՆ-ն • Միգուցե Ղազախստանը փորձում է մասնավոր դերակատարությո՞ւն ստանձնել, ինքնուրո՞ւյն խաղալ: Անկեղծ ասած այս վարկածը ամենաքիչ հավանականն է: • Միգուցե Նազարբաևի մոտ իր մուսուլմանական գեներն են սկսել գլուխ բարձացնել և նա չի պատրաստվում քրիստոնյաների հետ` ռուսների, բելոռուսների և մոտ ապագայում հայերի հետ երկար ճանապարհ անցնել: Վառ ապացույցն ասածիս Նազարբաևի պահվածքն է, երբ նա ցույց տվեց իր ջերմ վերաբերմունքը Ադրբեջանին… Հ.Գ . Թող ինձ ներեն քաղաքագետները սիրողական մակարդակի եզրակացություններ անելու համար, բայց ես հակված եմ իմ կողմից առաջ քաշած երեք վարկածների վերջին տարբերակին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/577040179074906
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել