Մեր պետական այրերի սեպտեմբերի 1-ի առթիվ հնչեցրած շնորհավորանքները կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք որևէ կապ չունեն այն բանի հետ, որ երկրի գիտական ներուժը, իրենց բառերով ասված պետության հենասյունը, հարստությունը և այլն, արդեն վաղուց ինտենսիվորեն արտագաղթում են: Կարծես թե նրանք տեղյակ չեն գիտական ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձերի չափերից, աշխատատեղերի բացակայությունից և այլ հակագիտական ու հակաուսումնական պայմաններից, ինչի արդյունքում երկրի հարստությունն ընդմիշտ արտագաղթում է:

Միայն ամպագորգոռ ճառերով երկիր չեն պահում, հարգելի տիկնայք և պարոնայք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել