Վաշինգթոնի բանտերից մեկում ութ տարի շարունակ բանտարկված էր մի շուն... քանի որ նա փորձել էր պարզապես կծել...
Հին կելտերը կռվում սարսափելի էին: Նրանք ոչ մի հագուստ չէին հագնում և կապույտ էին ներկվում: Այս տեսարանն արդեն իսկ սարսափ էր առաջացնում հակառակորդի մոտ:
Պարսկական բանակը ժամանակին շատ հզոր ուժ էր: Բանակի հրամանատար Քսերքսը նախընտրում էր ճաշել իր 15 հազարանոց բանակի հետ: Որպեսզի կերակրեն նման ահռելի քանակի մարդկանց, քաղաքները ստիպված էին ծախսել ժամանակակից 100 միլիոն դոլարի չափ գումար:
16-րդ դարում Չինաստանում ինքնասպանության ամենատարածված մեթոդը մեկ կիլոգրամ աղ ուտելն էր:
Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր: Այսպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց տղային:
Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտե՞ք ինչի համար: Սև օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային:
Ծխնելույզ մաքրողները լողանում էին տարին երեք անգամ` գարնանը, աշնանը և Սուրբ Ծննդին:
Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին:
18-րդ դարում շոտլանդական կիսաշրջազգեստ կրելու դեպքում մահապատժի էին ենթարկում:
Վասկո դա Գաման Հնդկաստանից վերադառնալիս իր հետ բազմաթիվ համեմունքներ էր վերցրել, հատկապես սև պղպեղ: Եկամուտը կազմեց 6000%: Դրանից հետո Հնդկաստանից Պորտուգալիս ներմուծվող ապրանքի 95%-ը սև պղպեղ էր:
Սպարտանցի տղաները բանակային ծառայության մեջ էին մտնում յոթ տարեկանից: Երբեմն տղաները չէին դիմանում ճնշմանն ու մահանում էին: Քսան տարեկանում` 13 տարվա ուսուցումից հետո, նրանք զինվորական էին դառնում: Նրանք ծառայում էին մինչև 60 տարեկանը:
Հնդկաստանում պլաստիկ վիրաբուժությունը զարգացած էր դեռ մ.թ.ա. 6-րդ դարում: Հիմնականում կատարում էին քթի վիրահատություն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/rubo.ghazaryan.5/posts/220806984715807
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել