Իրականում շատ վատ է, որ երիտասարդ դասախոսները դուրս են գալու բուհերից: Մի քանի պատճառ կարող եմ նշել.
1. Նրանց մեծամասնությունը բուհում աշխատում են ոչ թե գումարի այլ երիտասարդներին կրթելու համար ու դա անում են բավականին լավ (իմ փորձից եմ ասում):
2. Ուսանողների համար հիմնականում ավելի հեշտ է երիտասարդ դասախոսների հետ շփումը, նրանք ավելի հաճույքով են գնում այդ դասախոսների դասերին եւ մեծ եռանդով են սովորում:
3. Երիտասարդ դասխոսները ավելի լավ են հասկանում ուսանողներին, քանի որ քիչ ժամանակ է անցել իրենց ուսանողական տարիներից:
4. Երիտասարդ դասախոսների հայացքները ավելի ժամանակակից են, իսկ դա ուսանողները սիրում են:
Մի խոսքով այս հարցին պետք է լուծում տրվի: Հակառակ դեպքում մենք բազմաթիվ լավ կադրեր կկորցնենք:
Անձամբ ես բանակից վերադառնալուց հետո իմ համալսարանում ամենադրական առաջընթացը, որ տեսա, դա երիտասարդ դասախոսների առկայությունն էր: Եվ հիմա շատ վատ կլինի, եթե նրանք նպատակային սոցիալական թալանի պատճառով թողնեն համալսարանը:
Չնայած մեր իշխանավորներին դա բացարձակ չի հետաքրքրում: Ավելի կարեւոր է, որ իրենց դաչաների ու մի քանի միլիոն դրամանոց ջիփերի գումարները կարողանան մի տեղից պոկեն:
Թե չէ պետության ամրությունը կտուժի, եթե իրենք 33 մլն դրամանոց «Տոյոտա»-ով չշրջեն քաղաքում: Իսկ որակյալ դասախոսների թվի կրճատումը, ըստ նրանց, որեւէ կերպ չի սպառնում պետության ամրությանը:
Ինչո՞ւ ենք զարմանում: Նրանք, ե՞րբ են համալսարանում սովորել եւ դասախոս տեսել, որ հիմա հասկանան լավ դասախոսի արժեքը: