Քանի որ Թուրքիայում սննդի խնդիրը այնքան էլ չկար,որովհետեւ տեղի բնակչությունը փախստականներին տրամադրում էր համապատասխան օգնություն, իսկ փախստականները՝ այդ թվում ծերերն ու երեխաները քնում էին այգիներում ՝ առանց ծածկոցների, որոշեցինք գնել ջերմամեկուսիչ 25 վրաններ,որի շնորհիվ գոնե մի քանի հարյուր կանայք եւ երեխաներ չեն գիշերի բաց երկնքի տակ :
Ցավոք մեր կողմից պատկերացրած անընդհատ միջազգային օգնություն ընդունող ճամբարը չկար...Կային այգիներ,որտեղ պատսպարվել էին անօգնական ,ընտանիքի մի քանի անդամ կորցրած մարդիկ,ովքեր չգիտեին վաղն իրենց հետ ինչ է լինելու:
Այս փախստականները հերոսներ են,ովքեր մի ամսից ավել ընտանիքի անդամներ կորցնելով ,լեռներից մի քանի հարյուր կիլոմեետր ոտքով անցնելով հասել են ճամբարներ:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսօր էլ շարունակվում է, ու պետք է նշեմ որ Շանգալի լեռներում այդպես էլ այդքան խոսվող հումանիտար օգնություն չստանալուց հետո, փախստականները նորից սպասում են օգնող ձեռքի:
Իսկ առավել խելացիները խնդրում էին ծանր զենքեր,ու հավելում ,որ Կալաշնիկովով դուրս չեն գալիս տանկերի դեմ:Սա դեռ իրողության մասնիկների մասնիկն է :Դեռ Թուրքիայում ենք:Հայաստան ժամանելուն պես ծավալուն հոդվածի տեսքով կներկայացնեմ գրի առնված նոթերի արդյունքում ձեւավորված ցեղասպանության մասին ընդհանուր պատկերը:



