Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում եմ մարդիկ ում նայելիս խորը զզվանք ես զգում: Սիրտդ սկսում է արագ բաբախել, ձեռքերդ սառչում են, հետո սկսում են սրտի ծակծկոցները ու իշեմիկ հիվանդությունները: 

Ու բնավ էլ պարտադիր չէ, որ այդ մարդը շատ վատը լինի, շատ տգեղ, կամ անտաղանդ: Նա ուղղակի կարող է ազդել վրադ, իր շարժուձևով, գործերով, ու ներկայությամբ:
Աստված ինձ էլ է նման մեկին տվել: Ու կյանքս լիարժեք չստացված չէի համարի, եթե չլիներ  ՆԱ… Չէ, նա Էմին Դավիդովը չի: Չէ, Կամո Թովմասյանն էլ չի: Էռնեստ The Best-ն էլ չի: Չնայած վերջինս էլ հաստատ կարող էր լինել այդ դերում:

Դա ոչ ավել ոչ պակաս, տաղանդի կծիկ, գեղեցկության չափանիշ Սոֆի Մխեյանն է: Զարմացա՞ք:

Ես էլ եմ զարմանում՝ մարդ ինչքան անտաղանդ կարող է լինել: Այսօր մի հարցազրույց ընկավ աչքովս: «Ես ֆեյբսուքյան լայքերի համար փող չեմ տալիս» վերնագրով: Պահ, ես կմեռնեմ: Բա դու ինչի՞ համար ես փող տալիս: Շոու բիզնես մտնելո՞ւ:

«Հայտնի հայրիկի անհայտ աղջիկը» ֆիլմ կարելի էր նկարել Սոֆիի մասին: Կամ էլ նոր սերիալ՝ «Պատգամավորի աղջիկը»: Սցենարը դեռ վերջնական չեմ որոշել, բայց սա կլինի մի անտաղանդ ու ցածր IQ-ով աղջկա մասին, ով օրերից մի օր որոշում է երգչուհի դառնալ: Դես է ընկնում, դեն է ընկնում, գլուխը պատերովն է տալիս, տխրում, որ ձայն չունի ու վերջում հասկանում, որ ինքը Հայաստանում է, որտեղ փողով նույնիսկ լավ երգել է հնարավոր: Հետո սերիալի մեջտեղներում պարզում է, որ հայրը պատգամավոր է… Այն էլ ինչ պատգմավոր, ճամբարափոխ, փող կերած պատգամավոր, որը երիտաասրդ տարիքում դավաճանել էր հարազատ ՕԵԿ-ին և այժմ գաղտնի սիրաբանում էր ՀՀԿ-ի հետ: Ի դեպ վերջին փաստը նա համառորեն փորձում էր թաքցնել տանեցիներից: Հայրը բռնում է անտաղանդ աղջկա ձեռքը ու ուղևորվում քաղաք՝  երգի մեծածախ շուկա: Էնտեղի երգավաճառ դալալից հարմար գնով երգ է գնում, հարևանի ձայնագրման ստոիդիայում ձայնագրում, դզում փչում ու հայտնվում Դար 21-ի եթերում: Մի քանի փողով հարցազրույց ու համերգ ու արդեն Սոֆիին իրեն սկսում է աստղ անվանել: Սկզբից ճիշտ է, մի քիչ  քաշվում է, բայց 1000-րդ անգամ հայելու դիմաց կրկնելուց հետո արդեն սկսում է կամաց-կամաց հարմարվել իր նոր տիտղոսի հետ:

Ու էնքան է հարմարվում, որ օրերից մի օր որոշում է տարվա լավագույն երգչուհի դառնալ: Փառք Աստծո այդ տարի չի դառնում՝ իր տեղը զիջում է մեկ այլ ատաղանդի, որը մասնագիտացել էր մուղամների մեջ:  Բայց Սոֆին չի ընկրկում, քանի որ համոզված է լինում, որ պապեն ամեն ինչ կհարթի…

Ինչպես հասկանում եք Սոֆիի ճամփան այնքան էլ հարթ չի լինում: Մարդիկ են հայտնվում, որ մեր «աստղին» ուզում են խանգարեն: Դրանց թվում է լինում դաժան Հասմիկ Պողոսյանը, որը Աստծո կամքով, թե հրաշքով այդ տարիներին Մշակույթի նախարար է լինում: Ու էս Հասմիկը, եթե կյանքում հեչ մի լավ բան արած չի էլ լինում, ապա երկրում ֆանագրաման արգելող հրովարտակը ամեն ինչ իրա տեղն է դնում:  Սոֆին շոկի մեջ է հայտնվում: Բայց փառք Աստծո նա մենակ չի լինում: Նրա հետ շատ ու շատ պատգամավորների սիրածներ են լինում, ովքեր նույնպես լավ երգել չեն իմանում: Մի քանի համերգ բաց են թողնում, բայց վերջում սրանց պապաներն ու յո…ները Հասմիկի հախիցը գալիս են:

Սերիալը իհարկե Happy end է ունենում: Սոֆին երազում-երազում է ու մի օր երազը կատարվում է, վերջապես նրան հրավիրում են ռեստորան՝ հարսանիքի տեղը երգելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել