Քարը Հին Հայաստանում և հայ-արիական աշխարհում խորհրդանշում էր հավերժությունը: Փոքր Մհերը, որը հայ ազգի հավաքական կերպարն էր մարմնավորում, փակվեց քարի մեջ՝ Ագռավաքարում:
Ասելիքս ո՞րն է: Այսօր, վերոնշյալ փաստից ելնելով, ծույլ հայրենասիրությամբ՝ շատերն ուրախանում են, որ հայությունն անմահ է, քանի որ քարի մեջ է: 
Բան չունեմ ասելու, դա հավանաբար այդպես է: Բայց անհարկի հպարտանալ ու հրճվել պետք չի: Քար էլ կա՝ քար էլ:
Հզոր Ազատ Անկախ ու Միացյալ Հայաստան ունենալու համար մեզ ժայռանալ է պետք: Այլապես՝ կդառնանք ու կմնանք այլոց ձեռքին՝ որպես պարսատիկի (ռագատկայի) քար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել