Չեխական հյուրանոցներից մեկը (Hotel Marcinčák), հույս ունենալով հետ պահել մարդկանց` հյուրանոցի տարածքում միզելուց, սպառնացել է օրինազանցության տեսանյութերը տեղադրել YouTube սոցկայքում:
Հյուրանոցի տարածքում նախազգուշացնող վահանակ է տեղադրվել: Վահանակի լուսանկարը նաև հրապարակվել է թվիթերում և հասցրել տարածվել օգտատերերի կողից:
Տարածքում չմիզելու մասին նախազգուշացնող վահանակներ կարելի է գտնել նաև աշխարհի տարբեր տուրիստաշատ վայրերում, սակայն տեսագրվելու և տեսանյութը հայտնի սոցկայքում տեղադրելու սպառնալիքը համաձայնեք, որ կրեատիվ էր մտածված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել