1in.am-ը գրում է.

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մշակման մասին, որը կարող է օգտագործվել բեռնափոխադրման համար:

Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ նախագծի վրա աշխատանքն իրականացվում է արդեն երկու տարի և մինչև այս պահը գաղտնի էր պահվում:

Google-ը հույս ունի, որ նման անօդաչու սարքերը կարող են օգտագործվել աղետի հետևանքների վերացման համար: Դրանք կարող են բեռներ տեղափոխել մեկուսացած շրջաններ, որոնք անհասանելի են այլ միջոցների համար:

Ինչպես նշում են ընկերությունում՝ դրանք կարող են փոքրիկ իրեր տեղափոխել, ինչպես, օրինակ, դեղորայք կամ մարտկոցներ, ջրհեղեղների կամ տարերային աղետների այլ շրջաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել