Էս սելֆիի հորինողին կարելի է հավերժ կախ տալ էյֆելյան աշտարակի կամերաներից. որոշ մարդկանց մոտ արդեն դա հասել է կլինիկական իդիոտիզմի աստիճանի: Հասկացանք, ամեն մի անիմաստություն, ի վերջո, պետք է ունենա տրամաբանական ավարտ, բայց ոչ՝ հիմար շարունակություն: Մեկ էլ էս անիմաստ ու տափակ ֆլեշ-մոբերը դադարեցրեք, մի դարձեք ավելի եվրոպացի, քան իրենք են: Մոդերնիզացիայի թերությունն այն է, որ հաճախ մարդկանց զգայարաններն ավելի արագ են մոդերնիզացվում, քան գիտակցությունը ու, ասենք, տեղի է ունենում հագուստի վուլգար պատառոտում կամ պիրսինգային գրոհ սեփական մաշկի վրա, այն դեպքում, երբ պետք է կարկատել սեփական պատռված ուղեղը: Ի դեպ, տատուական մակարդակով զարգացվածության ցուցադրումը, առավել ևս, դրանում համոզված լինելը հետամնացություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/752115698160261
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել