19-րդ դարի վերջում տաքսիդերմիան (կենդանիների խրտվիլակների պատրաստում) այլևս նորաձև չէր: Թվում էր, թե այն հավետ անհետացել է: Դրա օրինակները կարելի էր տեսնել բացառապես Բնագիտական թանգարանում և կենդանասերների ննջարաններում, ովքեր չէին կարողանում բաժանվել իրենց սիրած կենդանուց անգամ վերջինիս մահից հետո: Այնուամենայնիվ, ներկայումս տաքսիդերմիան կրկին սկսում է լայն տարածում ստանալ, սակայն տաքսիդերմիայի մերօրյա մասնագետները այնքան էլ վարժ չեն տիրապետում այս հին արվեստին:
Սա թռչո՞ւն է, թե՞ ճագար: Երկուսն էլ: Այս տարօրինակ ստեղծագործությունը տաքսիդերմիայի արտասովոր փորձերից է, որը ներկայացված է Քեթ Սուի "Crappy Taxidermy" գրքում և բլոգում:
Թևավոր մուտնտ ճագարները, չռված աչքերով բվերը և գումարի համար նախատեսված անցքերով արջերը գտնվել են նյույորքցի գրող Քեթ Սուի կողմից, երբ գրողը փնտրում էր ճաշակով խրտվիլակներ իր տունը զարդարելու համար: Այս կենդանիները նրան դրդեցին մի զվարճալի բլոգի բացմանը, որտեղ նա արձանագրում է տքսիդերմիայի այն բոլոր ահավոր փորձերը, որոնց հնդիպում է:
Տաքսիդերմիայով զբաղվող այս դիլետանտի փորձը կրծես թե հաջող էր ընթանում, սակայն միայն մինչ այն պահը, երբ ն վելացրեց կլորվուն աչքերը բվի կենսուրախ դեմքին:
Տիկին Սուն հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է, որ ինքը հեղինակել է գիրքը և բացել բլոգը ոչ թե որ մարդիկ ծանակեն այլոց ստեղծագործությունները, այլ զվարճանան դրանց շնորհիվ:
Այս սարսափելի չղջիկի ատամները և դուրս պրծած աչքերն էլ ավելի սարսափելի են դարձնում նրան:
Տիկին Սուն այս գիրքը հեղինակել է 5 տարի շարունակ բլոգ վարելուց հետո: