pic_082cca446310808fc6e69f5bfa4976a21in.am-ը գրում է.

Կիևի կենտրոնում ցուցարարները հայտարարել են Մայդան-3-ի սկզբի մասին, օգոստոսի 28-ին հայտնում է ՈՒՆՆ-ը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ հավաքվածները պահանջել են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթը: Ակտիվիստները նաև արտահայտվել են երկրի արևելքում հակաահաբեկչական գործողության բոլոր ղեկավարներին փոխելու օգտին:

Օգոստոսի 27-ին ակտիվիստները հավաքվել են նախագահականի մոտ: Ցուցարարները դժգոհություն են հայտնել Իլովայսկում ուկրաինացի ուժայինների ամրապնդման բացակայությունից: Զինծառայողներն անջատողականների շրջափակման մեջ են:

Մայդանն առաջին անգամ ժողովրդական ելույթների կենտրոն է դարձել 2004թ. «նարնջագույն հեղափոխության» ժամանակ, երբ հայտարարվել է նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակի մասին: Այն ժամանակ բողոքներից հետո երկրի ղեկավարությունը չեղյալ հայտարարեց քվեարկության արդյունքները և որոշեց երրորդ փուլ անցկացնել, որի արդյունքում հաղթանակ տարավ Վիկտոր Յուշչենկոն:

2013-ին Մայդանում հուզումները սկսվեցին նոյեմբերի 21-ին, երբ երկրի իշխանությունները հրաժարվեցին պատրաստվել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելուն: Բախումներից հետո Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վիկտոր Յանուկովիչին արտահերթ ընտրությունների արդյունքում փոխարինեց Պյոտր Պորոշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել