-Ես աշխատանքային առաջարկ եմ ստացել: Սաշա՜, սա մի բնագավառ է, որն ինձ հետաքրիր է եղել միշտ:
- Խոսի՛ ր, Սոֆի…էլ չեմ դիմանում, ասա՛ ,- բարկացավ Սաշան:
-Ինձ հրավիրել են հեռուստատեսությունում հաղորդում վարելու, հասկանո՞ւմ ես: Մի խոսքով շուտով կսկսվեն նախապատրաստական աշխատանքները, բայց ուզում եմ գալ քեզ մոտ: Երկու օր կհանգստանամ ու կվերադառնեմ, դե ի՞նչ կասես:
-Արի գժուկս, երկուսով ավելի ուրախ կլինի,- բացականչեց Սաշան:
Մոդելների համար արագ պատրաստվելն ու ճանապարհ ընկնելը խնդիր չէ, մանավանդ երբ հաճախ ես ճամփորդում: Արդեն իսկ պատրաստ ճամպրուկս վերցրի ու ուզում էի նստել մեքենաս, երբ ինձ մոտեցավ մի օտարերկրացի երիտասարդ` պարսիկ էր: Նա անգլերեն լեզվով հարցրեց , թե ինչպես կարող է գտնել սուպերմարկետը, ես սկսեցի բացատրել: Նա ժպտաց ու առաջարկեց միասին սրճել, հետո սկսեց պատմել, որ նա չափազանց հարուստ է և ինչ կամենամ ինձ համար կանի:
Գրողը տանի, արյունս եռաց, ապտակեցի ու սկսեցի հայհոյել անգլերենով: Այ քեզ լկտիություն, մեր հայ աղջիկներն այս ինչքան են թեթևամիտ իրենց պահում, որ նրանք այսքան անպատկառ են դարձել:
Շարունակությունն` այստեղ