Elq.am-ը գրում է.
<<Ինչպես նիհարել Անջելինա Ջոլիի նման>> հարցի պատասխանը հետաքրքրում է շատերին։ Ինչպես է նրան հաջողվում միաժամանակ գեղեցիկ, բարեկազմ և առույգ լինել։ Սակայն, կարելի է նշել, որ վերջին տարիներին նրա նիհարությունն արդեն չափից շատ է թվում։ Այնուամենյնիվ համացանցում քննարկվում է Ջոլիի դիետաների մի քանի տարբերակ։
Բուսական դիետա
Իր կարիերայի սկզբում Ջոլին համարվում էր խիստ բուսակեր։ Նրա ճաշացանկից բացակայում էին այնպիսի մթերքներ, ինչպիսին են միսը, ձուն, սպիտակ հացը։ Օգտագործում էր վարսակի փաթիլներ ՝ կոկոսի կաթով, բնական յոգուրտներ և որպես ընթրիք ՝ կանաչ բանջարեղենից պատրաստված աղցան։ Սակայն, միսը ամբողջությամբ բացառելը կարող է հանգեցնել օրգանիզմի խախատման։ Սա փաստեց հենց ինքը ՝ Ջոլին, ով հանդես եկավ հայտարարությամբ, որ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ, միս ուտել, քանզի դրա պակասը հանգեցնում է B12 վիտամինի քաղցի առաջացում, վիտամին, որը կարևորագույն դեր ունի արյունաստեղծման համար։ Այս հայտարարությունից հետո բլոգգերները սկսեցին գրել, որ Ջոլիի գեղեցկության գաղտնիքը միսն ու կարմիր գինին են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ