Armnewstv.am-ը գրում է.
Երգչուհի Արևիկ Ալավերդյանի առաջին և միակ տեսահոլովակն է: Երաժշտական կարիերան գրեթե չսկսած, Արևիկը հանդիպեց իր ասպետին ու նախընտրեց չշարունակել. կարևորը ընտանիքն է: Ստեղծագործական նորություններով Արևիկն այլևս չի էլ հպարտանում, փոխարենը նրա ֆեյսբուքյան ընկերները շունչ քաշելու ժամանակ չունեն: Արևիկը պարբերաբար թարմացնում է իր ֆոտոդարանը նոր լուսանկարներով:
Ամուսնությունից հետո Արևիկ Ալավերդյանը հայտնվեց նորաձևության մայրաքաղաքում ու հասկացավ, որ Փարիզում սեփական սրահ բացելը գրեթե անիրականանալի երազանք է:
Քրոջ` Անուշիկ Ալավերդյանի ամուսնության կնքամոր և կնքահոր պաշտոնը Արևիկին և նրա ամուսնուն այս ամառ կրկին Հայաստան բերեց: Ազատ ժամանակը Արևիկը արդյունավետ է օգտագործում: Ուսումնասիրում է Հայաստանի նորաձևության շուկան` հույս ունի համոզել ամուսնուն, որ վերադառնան հայրենիք. այստեղ ինքը կկարողանա իր անվան նորաձևության ստուդիա բացել:
Տեսանյութն՝ այստեղ



