Orer.am-ը գրում է.
Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Եվ ահա, ՊՆ-ին մոտ կանգնած Orer.am-ի աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Ավետիսյանի գործունեության և պաշտոնանկության իրական պատճառների մասին: Արդեն նախկին փոխնախարարը ստվերային կերպով վերահսկել է Հայաստան ներկրվող գոմեշի մսի ամբողջ շուկան՝ գումարներ գանձելով ներմուծողներից: Փոխնախարարը, պարզվում է, սերտորեն առնչվում է նաև բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի էժան մսի վաճառքի չարաբաստիկ պատմության հետ, ավելին, անձամբ է համակարգել այդ աղմկահարույց պատմության ստվերային գործարքները: Մեր աղբյուրները հայտնում են, որ նա եղել է այդ մութ պատմության ստվերային գանձապահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



