Allsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի` 2014-15թթ. խաղարկության խմբային փուլի բոլոր մասնակիցները հայտնի են:

Անմիջապես մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճած թիմերից 12-ն իրենց երկրների առաջնություններում դարձել են չեմպիոն` «Ատլետիկո» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա), «Շախտյոր» (Ուկրաինա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Այաքս» (Հոլանդիա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Բազել» (Շվեյցարիա): Բացի այդ ՉԼ-ի անմիջապես խմբային փուլին մասնակցելու են «Բարսելոնան», «Ռեալը» (երկուսն էլ Իսպանիա), «Լիվերպուլը», «Չելսին» (երկուսն էլ Անգլիա), Դորտմունդի «Բորուսսիան», «Շալկե 04»-ը (երկուսն էլ Գերմանիա), «Ռոման» (Իտալիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա), «Մոնակոն» (Ֆրանսիա), «Գալաթասարայը» (Թուրքիա):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել