Չեմ սիրում էն տղամարդուն,որ կնոջից բաժանվում է ու կնոջ մոտ թողած երեխաներին մոռանում: Ուրիշ բան է նա կոչվում:
Չեմ սիրում էն տղամարդուն,ով կնոջ կողմն է անցնում ու իբր նեղացել է` մոռանում ծնողներին:
Չեմ սիրում քեզ,եթե քո ծնողները ծերանոցում են:
Մարդ չես,եթե ֆինանսապես ապահովված ես ու նրանք ծերանոցում են:
Չեմ սիրում էն տղամարդուն,որ ամեն աստծո օր նստում է հաց ուտելու ու չգիտի էդ հացը որտեղից ա :
Չեմ սիրում էն տղամարդուն,որ կինն է իրեն պահում ;
Չեմ սիրում էն տղամարդուն,որ ուրիշի կինն է իրեն պահում: Երբեմն - իր ընտանիքին էլ հետը:
Չեմ սիրում էն տղամարդուն,որ հատուկ հարուստ կին է փնտրում,որ ամուսնանա , իր խեղճ վիճակը բարելավի:


Չեմ սիրում էն տղամարդուն,որ անխնամ է ,անթրաշ...կամ էլ թրաշով, չգիտեմ որն է ճիշտ:
Չեմ սիրում ,երբ տղամարդու ճկույթի եղունգը միշտ երկար է:
Չեմ սիրում ցինիկ, ջրիկ ու անլուրջ տղամարդու:
Խմողները իմ կարծիքով դժբախտություն են բերում: Թուլամորթ են ու չեմ սիրում: Մեղմ ասեցի: Խմողները չարիք են:
Չեմ սիրում,որ տղամարդը իր ներքին թուլության ու խեղճության պատճառով կնոջը ծեծելով է ինքնքհաստատվում:
Չեմ սիրում,որ տղամարդը իրենից թույլերի վրայով գնում է ,որ ինքը իր աչքին բարձրանա....
Չեմ հարգում էն տղամարդուն,որ վերադասի առջև Դառչոյի պարն է պարում,իսկ ետևից ինչ ասես ասում....
Չեմ սիրում,երբ տղամարդը չի ուզում նկատել,երբ իր վերադասին դուր է գալիս իր կինը: Ավելին- կնոջը առաջը գցած իր համար ճանապարհ է հարթում:
Չեմ սիրում էն տղամարդուն,որ իր կնոջից բացի ուրշ կանայք էլ են դուր գալիս ու հաճախ դավաճանում է : Չեմ սիրում,բայց դե գարուն ա - կարամ հասկանամ:
Չեմ սիրում էն տղամարդկանց, որ բացի իր կնոջից ուրիշ կանանց չի նկատում- չոր ա ու ստանդարտի մեջ....
Հա...մեկ էլ չեմ սիրում,որ միջակություն են....միջակություն....,մեկ էլ որ հանկարծ փող են ունենում կամ պաշտոն,փոխվում են ,դառնում ուրիշ մարդ.... էդ առիթով մի 2 սանտիմետր բոյովանում են ու ման գալուց քիչ ա մնում մեջքի վրա ընկնեն:
Միանշանակ պաշտում եմ հայրենասեր,ընտանիքին ու ընկերներին նվիրված, կյանքով լի- շիտակ տղամարդկանց:

Էլի շատ բաներ կան, բայց էսքանը- առաջնահերթ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել