Այն որ մեր շուկայում հաճախակի ենք կանգնում լճացման խնդրի առաջ, դա փաստ է՝ անկախ նրանից դա արտադրություն է, առևտուր, թե ծառայություն: Դրա հիմնական պատճառը իմ սուբյեկտիվ կարծիքով այն է, որ մեր հասարակության մի մասը չի մտածում ստեղծի օրիգինալ ու շուկայի պահանջներին համապատասխան «պռոդուկտ», այլ միշտ կրկնում է կողքինի արածը:
Շուկայում նույն առաջարկի առկայությունը իհարկե որոշ չափով էլ օգտակարա՝ մրցակցությունը լավ բանա, դա միշտ ստիպումա որպեսզի կատարելագործես առաջարկդ այնպես որ համապատասխանի կոնկրետ թիրախային խմբի թե՛ «ճաշակին», թե՛ գրպանին:
Իսկ երբ շուկայում չափից շատ են լինում copy-ները, դա արդեն տանումա լճացման, որն էլ ունի իր կործանարար հետևանքները օրինակ.
Գյուղատնտեսության ոլորտից՝
1.նախանցյալ տարի հաճարի հացահատիկի արժեքը բարձր էր դրա սակավ լինելու պատճառով ու անցյալ տարի այդ ամենից ոգեշնչված ՀՀ-ի բազմաթիվ լեռնային գոտիներում սկսեցին հաճար աճեցնել ու ինչ եղավ դրահետևանքով՝ հաճարի գինն շուկայում այնքան ընկավ, որ շատերը հազիվ հետ բերեցին իրենց ներդրումը:
2.Բոլորս էլ կհիշենք ձվի շուկայում եղած մեծ խնդիրը, որի ժամանակ ձուն վաճառվում էր ինքնարժեքից ցածր գնով, որի հետևանքով շատ արտադրողներ ոչ միայն դուրս եկան շուկայից, այլ մինչ հիմա դեռ այդ խնդրի հետևանքներն են վերացնում
Առևտրի ոլորտից՝ շինանյութի, հագուստի խանութների թվաքանակի արագ աճը
Ծառայությունների ոլորտից՝ գեղեցկության սրահների, հեռախոսի ու այլ էլեկտրական իրերի վերանորոգման, տուրիստական ու երեխաների ժամանցը ապահովող կազմակերպությունների ու այլ ոլորտներում
Շատ շատերի մոտ այս ամենը լինում է ոչ թե մտածված, այլ շուկայի սխալուսումնասիրության առանձին դեպքերում անգամ իսպառ բացակայության հետևանքով, երբ ներդրողը դիմում է ոլորտի մասնագետին ու...
Հ.Գ. Մի գործ սկսելուց առաջ ուսումնասիրեք դրա համատեղիլիությունը շուկայի տարողունակության հետ
Հ.Գ. Աշխատեք սեփական գործի կատարելագոծման ուղությամբ
Հ.Գ. Կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում իմ կարծիքով հստակ ընթացակարգ է պետք մշակել, որպեսզի ամեն տեղանքում արտադրվի կոնկրետ տեղանքին հատուկ, տվյալ տեղանքի պայմաններին համապատասխանող «պրոդուկտ» ու ապահովվի դրա խելամիտ քանակների արտարությունն ու տարբեր ոլորտների ֆերմերների ու գյուղացիների արտադրանքների փոխանակման գործընդացը
Հ.Գ. Տնտեսությունը ու առհասարակ ամեն ինչ սկսած մարդու մարմնից դինամիկ ու դիմակայուն է արտաքին ազդեցություններից պաշտպանվելուց ու ունի բարձր իմունային համակարգ. երբ ամեն մեկը(օրգանը) անում է իր գործը, իմանալով որ դա օգտակար է թե իր և թե ընդհանուր համակարգի անխափան աշխատանքի համար