Զորավարն ապտակել է IV բանակային կորպուսի զորահրամանատար գեներալ Տրուխինին 1915թ. հուլիսին։ Այն բանից հետո, երբ հրաման ստացվեց Վան-Վասպուրականը թողնելու մասին (իբր թշնամու գերակշիռ ուժերի հարձակման պատճառով), I կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը հեռագրով անմիջապես դիմեց Կովկասյան ճակատի շտաբի պետ գեներալ Յուդենիչին, որ ինքը իր կամավորներով և տեղի բնակչությամբ կարող է պաշտպանել Վանը, միայն թե իրենց ապահովեն զինամթերքով և լեռնային հրետանիով։ Յուդենիչը տվեց իր համաձայնությունը, բայց ահա նրա այդ հեռագիրը Տրուխինը թաքցրել էր։ Այդ մասին ահազանգ տվեց Տրուխինի համհարզ կապիտան Արշակ Շահխաթունին (հայ նշանավոր դերասան, որը հետագայում 1928-ին Փարիզում նկարահանեց Զորավարին նվիրված ֆիլմ)։ Հետևեց Անդրանիկի ապտակը։ Սկսվեց Վասպուրականի (մոտ 100000) բնակչության աղետալի նահանջը, հուլիսի 31-ին Վասպուրականի լեռներում ձյուն եկավ, երեխաների զգալի մասը մահացավ։ Մոտ 500 երեխաների փրկեցին ռուս կազակները, յուրաքանչյուրը իր յափնջու տակ դուրս բերեց մի երեխայի` հակառակ ռուսական զորքի նահանջը իրականացնող գեներալ-լեյտենանտ Աբասցիևի հրամանի. «ոչ մի աջակցություն բնակչությանը»։ Հայատյաց այս գեներալը նույնպես իրենը ստացավ։ Դեռ ավելին՝ Անդրանիկը Աբասցիևի ոտքերի տակ նետեց Յուդենիչի հեռագիրը՝ հայհոյելով գեներալի ուսնոցը և ուսադիրները։ Սա արդեն ավելին էր։ Չլիներ ռուս կազակների և կազակ գեներալ Բիչերախովի աջակցությունը, Զորավարը անպայման կկանգներ ռազմական տրիբունալի առաջ։ Բիչերախովի ջոկատում կային հայ կամավորականներ՝ Քեռու (Արշակ Ջավաֆյանի) գլխավորությամբ։
Զորավարը բոլորի աչքի առաջ ծեծի ենթարկեց IV բանակային կորպուսի հետախուզության պետի տեղակալ կապիտան Դևոյանին, որը չափազանցված տեղեկություններ էր հաղորդել թշնամու գերակշիռ ուժերի մասին (այդպես էլ կար, 1915-ի հուլիսին` Ալաշկերտի օպերացիայի ժամանակ, Աբդուլ Քերիմ փաշայի զորքերում 33 գումարտակ լրիվ համալրված չէր)

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել