Երկու տարին մեկ Գրան Պլասը՝ Բելգիայի Բրյուսել քաղաքի կենտրոնական շուկան, վերածվում է աշխարհի ամենամեծ ծաղկե պարտեզներից մեկին: Այս տարի՝ օգոստոսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում, այցելուները կարող էին հիանալ մի սքանչելի ծաղկե գորգով: Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել վայելել այս ապշեցուցիչ տեսարանը, կարող են այցելել Բրյուսել երկու տարի անց՝ ոչ պակաս ապշեցուցիչ տեսարանի ականատեսը դառնալու: Գրան Պլասի ծաղկե գորգն ամեն անգամ տարբեր դիզայն է ունենում: Այն ստեղծվում է 700,000 փղականջներից (բեգոնիա): Սա Բրյուսելի ամենատեսարժան վայրերից մեկն է, ուր անպայման պետք է այցելել:








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



