Չեմ հասկանում, որոշ լրատվականներ միտումնավոր են սիրիահայ բժշկին ծեծի ենթարկելու դեպքը պառակտում մտցնելու երանգով ներկայացնում, թե առանց հասկանալու, որ դիտում ապահովելով չի կյանքը վերջանում: Մի քանի օր է, որ կողմ նայում ես այդ դեպքն է: Շեշտում են, որ Թալինում ծեծի է ենթարկվել բժիշկ՝ սիրիահայ բժիշկ: Նպատակը, որն է, որ շեշտում եք տուժողի սիրիահայ լինելը?; Ուզում եք ասել, որ Հայաստանում սիրիահայերին վատ են վերաբերում, նրանց թշնամի են համարում և ծեծում են?: Էլի են դեպքեր եղել, երբ հանցագործություն է տեղի ունեցել, տուժողը սիրիահայ է եղել և սկսել են շահարկել նրա ծագումը: Դիտում ապահովելով չի, մի քիչ էլ խիղճ ունեցեք. արդեն սիրիահայերին էլ եք սկսել ներշնչել, որ իրենց սիրիահայ լինելու համար են ենթարկվել բռնության: Չեմ ուզում թալինյան դեպքերն տալ իրավական գնահատական. դա իրավապահների գործն է, բայց կուզենայի շեշտել, որ բոլորն էլ գիտեն, որ դեպքը կենցաղային հողի վրա է եղել: Կենցաղային հողի. նրան չեն մոտեցել և ասել. գիտես ինչ կա, դու սիրիահայ ես,արի ծեծենք: Մի արհեստական բորբոքեք. օրեկան տարբեր հանցագործություններ են տեղի ունենում երկրում, որոնց մասին տեղեկանում ենք միայն հերթապահ մասից, կամ 02 հեռուստահաղորդումից, բայց չգիտես ինչի այդ հանցանքների մասին անընդհատ չեն խոսում, իսկ երբ մի քանի դեպք է եղել, որ տուժողը սիրիահայ է, ամբողջ աշխարհով մեկ աղմուկ են հանում: Ինչ է ուզում եք դիտում ապահովել, թե Հայաստանը ներկայացնել բոբո, որտեղ սիրիահայերին չեն սիրում, կամ սիրիահայերին ասել, որ գնացեք այստեղ չեն սիրում ձեզ? : Մի խոսքով սիրելի սիրիահայ և ընդհանրապես Հայ եղբայրներ ու քույրեր, մի տրվեք սադրանքի. այս հանցանքը կենցաղային հողի վրա է. օրեկան տասնյակ հանցագործություններ են լինում, որտեղ ոչ ոք տուժող չի լինում ինչ-որ տեղացի լինելու համար:
Հ.Գ.Ընդհանրապես դատապարտելի է հանցանքը, կապ չունի որտեղացի է տուժողը:



