pic_06ef5d04b994f9ec6c65a1710c1224cd1in.am-ը գրում է.

MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ Մայլի Սայրուսը իր մրցանակը ստանալու համար անտուն երիտասարդի էր հրավիրել: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը: Այդ կերպ նա որոշել է ուշադրություն հրավիրել սոցիալական խնդիրների նկատմամբ:

Wrecking Ball-ի տեսահոլովակը հայտարարվել է տարվա տեսահոլովակ, իսկ բեմին հայտնվել էր Ջեսս անունով մի երիտասարդ, որը հայտարարել է, որ անտուն է և ապրում է Հոլիվուդի փողոցներում: Ջեսսը հայտնել է, որ ներկայացնում է 54 հզ. անտունների, ովքեր ապրում են Լոս Անջելեսի փողոցներում, այն դեպքում, երբ երաժշտական արդյունաբերությունը տարեկան միլիարդավոր դոլարներ է վաստակում:

Ջեսսի ելույթի ժամանակ հենց Մայլի Սայրուսը մնացել է իր տեղում, իսկ նրա սոցիալական ցանցերում հայտարարություն է հրապարակվել բարեգործական My Friend’s Place հիմնադրամին գումար նվիրաբերելու մասին:

«Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան փոխել, ապա միացեք մեզ և բաժանորդագրվեք Մայլի Սայրուսի Facebook-ի էջին»,- իր ելույթն ավարտել է երիտասարդ տնանկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել