http://collegeinformations.com/wp-content/uploads/2013/05/Online-Education.jpg1. Յուրաքանչյուր մարդ մինչև կյանքի վերջին օրը պետք է զբաղվի իր դաստիրակությամբ: Անձելյո

2. Նա,ով ցանկանում է երեխային լավ դաստիարակել, դատապարտված է մշտապես հետևել արդարամիտ հայացքների: Բալզակ

3. Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկնում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին: Բալզակ

4. Անգամ սքանչելի արքայադուստր դառնալուց հետո կատուն չի դադարում ձկներ որսալը: Բյոռնե

5. Խորը գլուխ տալով մեկին՝ մենք մեջքով ենք շրջվում դեպի մեկ ուրիշը: Գալիանի

6. Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուր ոք իր դեմքն է ցույց տալիս:

7. Ճշմարիտ դաստիարակությունը բնածին ընդունակությանը համապատասխան զարգացում, բայց ոչ անժամանակ հասունացում է տալիս: Դիստեվերգ

8.Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում գտնել այն: Դիստեվերգ

9. Դաստիարակությունն անհեթեթություն կլինի, եթե այն բազմակողմանիորեն չհարստացնես սեփական կենսափորձով: Թելման

10. Արդեն կարդացած գրքերի վերընթերցումը կրթվածության ամենավստահելի փորձաքարն է: Հեբել

11. Դաստիարակությունը հոգու փորձաքարն է: Մաձինի

12. Դաստիարակությունն ամեն ինչ է.դեղձը երբեմնի դառնահամ նուշն է, իսկ ծաղկակաղամբը՝ հետագայում ՝բարձրագույն կրթություն ստացած սովորական կաղամբը: Տվեն

13. Գորտը ոսկե գահից էլ կցատկի ճահճի մեջ: Պուբիլիոս Սիրոս

14. Օրինակն ավելի ուժեղ է ներգործում, քան քարոզը: Սեմուել Ջոնսոն

15. Տարրական կրթություն չստացած գողը կարող է բեռնատար վագոնից մի բան գողանալ, սակայն եթե գողը համալսարան է ավարտել, ընդունակ է գողանալ մի ամբողջ երկաթուղի: Թեոդոր Ռուզվելտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել