Այսօր`օգոստոսի 29-ին, լեգենդար երգիչ, փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է: 1958թ.ի այս օրն է ծնվել բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ»,«Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=217468068381713&set=a.146392458822608.28261.146369108824943&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել