Radamel-Falcao-AS-Monaco21in.am-ը գրում է.

«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է իր ապագայի շուրջ շրջանառվող լուրերը: Հիշեցնենք` 28-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են մի քանի եվրոպական գրանդեր:

Նախորեին «Մոնակո»-ն առավելության հասավ «Նանտ»-ի նկատմամբ, իսկ Ֆալկաոն դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը:

«Երջանիկ եմ «Մոնակո»-ում և հուսով եմ, որ կարող եմ մնալ այստեղ»,- ասել է հարձակվողը:

Հիշեցնենք` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆալկաոյի անունը կապում էին բազմաթիվ ակումբների հետ: Մասնավորապես, նրա տրանսֆերը ցանկանում էր գնել «Ռեալ»-ը: Ուսումնասիրվում էր նաև «Լիվերպուլ» վարձավճարով տեղափոխության տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել