Այսօր բոլորս քննադատաբար ենք մոտենում այն իրողությանը, որ այս կամ այն ձեռնարկությունը/ի մասնավորի՝ խոշորները/ պատկանում են ՌԴ-նը, կամ այլ երկրներին: Քննադատում ենք և շա՛տ էլ ճիշտ ենք անում… Բայց ամեն դեպքում եկե՛ք միասին փորձենք հասկանալ, թե ի՞նչ օգուտ կունենայինք մենք` ՀՀ շարքային քաղաքացիներս, եթե այդ ձեռնարկությունները պատկանեին ոչ թե վերոհիշյալ պետություններին, այլ ասենք՝ մեր որոշ օլիգարխներին, մասնավորապես նրանց, ովքեր իրենց հարստությունը կուտակել են անարդար ճանապարհով: Ինչնե՞րս էր ավելանալու… Այն, որ այդ դեպքում էլ վերոհիշյալ օլիգարխները,ինչպես այլ ձեռնարկությունների պարագայում, կխուսափեին հարկեր վճարելուց,կասկած չի հարուցում: Իսկ ինչ վերաբերվում է աշխատավարձերի չափերին, ապա ես չեմ կարծում, որ նրանք ավելին կվճարեին իրենց աշխատողներին, քան նրանք հիմա են ստանում, դեռ ընդհակառակը՝ կստանային ավելի ցածր…: Ես քաջ գիտակցում եմ, որ այս գրառումս միանշակ չի կարող ընդունվել, բայց, որ իմ ասածների մեջ ճշմարտություն կա, կներե՛ք անհամեստությանս համար, դա փաստ է…: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/571981336247457
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել