Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ տղամարդու գլխուղեղի ինտելեկտուալ հատվածի համար պատասխանատու հատվածում վեց անգամ գերակշռում է մոխրագույն նյութը, քան կնոջ գլխուղեղում, մինչդեռ կնոջ գլխուղեղի այդ հատվածում սպիտակ նյութն ինն անգամ ավելի շատ է: Մոխրագույն նյութը բաղկաղած է նյարդային բջիջների մարմիններից, այսինքն` կառուցվածքային միավորներից, որոնք ինֆորմացիայի մշակումն են ապահովում, իսկ սպիտակ նյութը բաղկացած է վերջույթներից, որոնք փոխանցում են տեղեկատվությունը: Այսպիսով, շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, որը մատնաշում է տղամարդու և կնոջ ֆիզիոլոգիայի տարբերությունները: Տարբերություններ են նկատվում նաև հետևյալ կետերում. տրամաբանական խնդիրներ լուծելիս կանանց մոտ ակտիվանում է գլխուղեղի ճակատային հատվածի կեղևը, որտեղ տեղակայված է շարժումների, խոսքի ու հույզերի վերահսկումը: Սա ցույց է տալիս, թե ինչու են կանայք որոշումներ կայացնելիս հիմնվում ոչ այնքան տրամաբանության, որքան զգացմունքների ու հույզերի վրա, մինչդեռ տղամարդկանց տրամաբանության կենտրոնը փոխկապված է արտաքին ազդակների վերամշակման կենտրոնի հետ, այդ պատճառով էլ տղամարդիկ ավելի հակված են վերլուծության և փաստերի կշռադատման: «Մենք չենք ուզում ասել, որ տղամարդիկ ավելի մեծ ինտելեկտուալ կարողություններ ունեն, քան կանայք կամ ընդհակառակը, պարզապես փաստացիորեն նրանց գլխուղեղների կառուցվածքները բավականին տարբեր են»,- նշում է հոգեբանության պրոֆեսոր, հետազոտության հեղինակներից մեկը` Ռիչարդ Հեյերը:


Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=432718956773407&set=t.100003940330394&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



