Արդյունավետ հաղորդակցությունը չափազանց կարևոր է, անկախ նրանից շտապ օգնություն, թե պիցցայի առաքման համար ես զանգահարում:
Չնայած հաղորդակցման որոշ հմտություններ բնածին տաղանդ են, այնուամենայնիվ, նրանք, ովքեր չունեն այդ տաղանդը նույնպես կարող են զարգանցնել ու կատարելագործել այն ժամանակի ընթացքում:
Ստորև տես այն 7 ընդհանրությունները, որ ունեն հաղորդակցության կատարյալ հմտություն ունեցող մարդիկ:
Հաղորդակցությունը՝ մարդկային փոխակապակցվածությունը, անձնական ու գործնական հաջողությունների գաղտնիքն է: Փոլ Մեյեր
1 Նրանք լսում են
Ինչպես Սյուզան Քեյնն է ասել. «Մենք երկու ականջ ու մեկ բերան ունենք և պետք է համամասնորեն օգտագործենք դրանք»:
Լսելու կարողությունը հաղորդկացման արդյունավետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Երբ կարողանում ես ընկալել այն ամենն, ինչ մյուսներն են ասում՝ հնարավորություն ես ունենում համապատասխան ու տեղին պատասխաններ տալ: Լավ հաղորդակցվող մարդիկ թույլ չեն տալիս, որ երկխոսությունը միակողմանի լինի. չէ որ այդ դեպքում հաղորդակցությունն անիմաստ կլիներ:
Նրանք երբեք չեն մտածում պատասխանի մասին, երբ դիմացինը դեռևս խոսում է, որովհետև նրանք չեն ուզում կորցնել ասելիքի հետքը՝ որևէ միտք բաց թողնելով: Յուրաքանչյուր բառին ուշադրություն դարձնելով՝ լավ հաղորդակցվող մարդիկ գիտեն, թե ինչ պետք է ասեն, երբ խոսելու ժամանակը գա:
2 Նրանք հասկանում են մյուսներին
Ուշադրությամբ լսելով՝ հաղորդակցության արդյունավետ հմտություն ունեցող մարդիկ կարողանում են հասկանալ իրենց ունկնդրին: Լինի դա միայն մեկ մարդ, թե մի խումբ մարդիկ՝ նրանք կարողանում են իրենց ասելիքը ունկնդիրների ճիշտ թիրախին ուղղել:
Չափազանց կարևոր է հասկանալ, թե ում հետ ես հաղորդակցվում, որովհետև առանց դրա բառերը չոր ու անարդյունավետ կարող են լինել: Հասկանալը չափազանց կարևոր է երկխոսության բոլոր անդամների համար, այնպես որ ասելիքը պարզ լինի ու բոլորը հասկացված լինեն:
3 Նրանք պարզեցնում են բարդը
Երբեմն ասելիքը կարող է բարդ ու խճճված լինել: Սակայն արդյունավետ հաղորդակցվող մարդը կարող է վերցնել ու պարզեցնել ասելիքը՝ բոլորի համար այն հստակեցնելով ու կոնկրետացնելով: Այսպես են անում նաև ուսուցիչները՝ բարդ կոնցեպտները աշակերտներին բացատրելու համար դրանք պարզեցում են՝ նրանց համար ավելի հասկանալի դարձնելու համար:
4 Նրանք գիտեն, երբ խոսել
Արդյունավետ հաղորդակցման մեջ կարևոր է հասկանալ, թե երբ է անհրաժեշտ խոսել և արդյունավետ հաղորդակցվող մարդիկ գիտեն՝ երբ է պետք խոսել և երբ լռել:
5 Նրանք ինքնավստահ են
Արդյունավետ հաղորդակցվող մարդը գիտի իր այդ առավելության մասին, նա չի փորձում թաքնվել աղոտ բառերի հետևում և բարձր ու պարզ ձայնով է խոսում: Նրա ինքնավստահությունը վստահություն է ներշնչում ունկնդրին, քանի որ նա ցույց է տալիս, որ գիտի, թե ինչի մասին է խոսում:
6 Նրանք կոնկրետ են
Արդյունավետ հաղորդակցվող մարդիկ հստակ ու կոնկրետ են արտահայտում իրենց ասելիքը, առանց աղոտ կոնտեքստների ու բառերի: Նրանք մանրամասնորեն հրահանգներ են տալիս, կամ թիրախային հարցեր ուղղում, որպեսի ամեն ինչ հստակ ու պարզ լինի բոլորի համար:
7 Նրանք ճանաչում են ոչ վերբալ հաղորդակցության միջոցները
Դեմ առ դեմ խոսելու ընթացքում ժեստերի լեզուն կարող է նույնքան կարևոր լինել, որքան որ բառերը: Արդյունավետ հաղորդակցվող մարդիկ ուշադրություն են դարձնում ու կարողանում են հասկանալ մարդկանց ժեստերը՝ նրանց պահվածքը, դիմքի արտահայտությունն ու հայացքը, ինչի արդյունքում ավելի հեշտությամբ են ձևակերպում ասելիքը՝ ունկնդրի վերաբերմունքին ու կեցվածքին համապատասխան: