1in.am-ը գրում է.
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 1427թ-ի՝ ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած վիճակագրության մեջ:
Վարակվածների թիվը, ըստ կազմակերպության, 2615 է:
Միայն երկուշաբթի և երեքշաբթի սուր վիրուսային ինֆեկցիայի պատճառով Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա-Լեոնեոյում և Նիգերիայում զոհվել է 77 մարդ, 142-ը հիվանդ է:
Ավելի վաղ կազմակերպության փորձագետները հաղորդել են, որ վարակի մասշտաբները կարող էին փոքրացվել, քանի որ շատ ընտանիքներ թաքցնում են, որ իրենց հարազատները վարակված են, իսկ որոշ շրջաններ ընդհանրապես անհասանելի են բուժաշխատողների համար:
Հաջորդ շաբաթ Ժնևում քննարկվելու է վիրուսի դեմ պայքարի քաղաքականությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1407976.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



