Սիրո պատկերացումը ամեն գրականության փորձաքարն է:
Եթե ճշմարիտ բանաստեղծն է խոսում, լռում է նրա կենսագրությունը:
Վ’այ այն բանաստեղծին, որ կավճով է քաշում սահմանագիծն իր աշխարհամասի:
Արվեստի հարցերից խոսողը պարտավոր է նախ և առաջ խոսել արվեստով:
Կյանքի մեջ իսկապես ներթափանցելը գրողից պահանջում է խիզախ, կրքոտ որոնում:
Ընթերցողի մասին բնավ չմտածելն անկարել է, շատ մտածելը` կործանարար:
Մեր արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր է մեր սաղարթը:
Եթե նույնիսկ կամենա էլ , գրողը չի կարող չլինել ազգային:
Ծննդի է նման իսկական բանաստեղծությունը…
Էականը ոչ թե փնտրելն է, այլ գտնելը:
Եվ ամեն բառ ունի իր գաղտնիքը, որ մեծ մասամբ դարավոր է:
Ամեն բանաստեղծ իր խառնվածքն է առարկայացնում. Ցուցադրում իր ուրիշությունը ուրիշներից:
Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
Մեզ հոգնեցրել է հարթագրությունը: Ոչ հարթագրություն, ոչ բարդագրություն, այլ մարդագրություն:
Ամեն ճշմարիտ գրող ժողովրդի անձնագիրն է:
Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=158156260974764&set=a.153727848084272.3740.153723764751347&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել