Replik.am-ը գրում է.

Սույն պատմությունն այն մասին է, թե ինչպես որևէ դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել և որևէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը: Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներն անընդհատ բողոքարկելու 
ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝ ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:
Ասելիքիս համար որպես ակնառու օրինակ է ծառայում կրկին Երևանի թ.27 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից աշխատանքից անօրեն կերպով ազատված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու և սոցաշխատողի կողմից դատարան դիմելն ու վերականգնման մասին դատավճիռները:Երկու դեպքում էլ դատական գործերն անցել են դատական բոլոր աստիճաններով և ի վերջո դատավճռով թ.27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը պետք է վճարի հարկադիր պարապուրդները: Սոց աշխատողի դեպքում այդ գումարը 1.4 միլիոնի կարգի է, իսկ լեզվի ուսուցչու պարագայում վերջին դատավճիռն ուժի մեջ մտնելու է 22.08.2014թ.-ից և դատավճռով հարկադիր պարապուրդը դպրոցը պետք է հաշվարկի 29.03.2013 թվականից մինչև աշխատանքի վերականգնվելու օրը, որը նույնպես բավականին կլորիկ գումար է լինելու: Նշեմ նաև, որ այս ուսուցչուհին դեռևս 2012 թվականի դեկտեմբերի դատարանի որոշմամբ պետք էվերականգնվեր  աշխատանքի և նրան պետք է վճարվեր հարկադիր պարապուրդի գումար 01.01.2013-28.03.2013 ժամանակահատվածի համար, որը վճարվել է, սակայն վերականգնելու հրամանի փոխարեն դպրոցի նախկին տնօրենը նոր հրամանով ուսուցչուհուն կրկին ազատում է աշխատանքից ժամ չունենալու 
հիմնավորմամբ այն դեպքում, երբ հենց այդ ընթացքում՝ 2013թ. փետրվարի 1-ին լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակում մեկին, ում կրթությունը չի համապատասխանում մանկավարժական գործունեությանը: Բնականաբար այս փաստը բացահայտվելուց հետո ազատում է վերոնշյալ ուսուցչուհուն ու նշանակում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որը նշանակվում է 2013թ. դեկտեմբերի 26-ին, երբ դատարանը նույն օրն արդեն կայացրել էր անօրեն կերպով աշխատանքից ազատված ուսուցչուհու վերականգման մասին մի որոշում ևս: Նշեմ, որ մրցույթի արդյունքում աշխատանքային պայմանագիր է կնքվում ոչ թե մեկ, այլ երկու ուսուցիչների հետ: 2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը նույնպես բողոքարկվում է դպրոցի տնօրենի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որովհետև նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքում կասեցվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Փաստորեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ձեռագիրը ոչնչով չտարբերվեց նախկին տնօրենի աշխատանքային ձեռագրից, այսինքն փաստորեն դատապարտված նախկին տնօրենը շարունակում է պաշտոնավարել մինչ օրս, նամանավանդ եթե հայտնի դառնա, որ նա կրկին բողոքարկել է վերջին՝ 21.07.2014թ. դատավճիռը, որն ուժի մեջ է մտել 22.08.2014թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել