Lragir.am-ը գրում է.

ՄԱՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել դեսպաններին և դիվանագիտական առաքելությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներին զերծ մնալ Ice Bucket Challenge բարեգործական նախաձեռնությանը միանալուց, որի մասնակիցները սառը ջուր են լցնում իրենց վրա և տեսանյութը տեղադրում համացանցում: Այս մասին գրում է The Washington Post-ը: 

Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը լրագրողներին ասել է, որ ամերիկացի դվիանագետներին արգելվել է մասնակցել ակցիային: Հարֆը դա բացատրել է էթիկայի նորմերով. պաշտոնյաները չեն կարող նպաստել մասնավոր կազմակերպությունների հարստացմանը որքան էլ նպատակները բարի լինեն:

Հարֆը դժվարացել է պատասխանել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նույնպես արգելվել է սառցե լոգանքը: Նա չի նշել նաև, թե արդյոք պատժելու են Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեն Շապիրոյին, ով արդեն հասցրել է սառցե լոգանքն ընդունել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել