Դանիայից նրբերշիկի ներկրումն ուղեկցվում է ուժեղացված հոսկողությամբPanorama.am-ը գրում է.

Դանիական տվյալ ընկերության արտադրանքից, որում հայտնաբերվել էր մանրէաբանական խնդիր, Հայաստան չի ներկրվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:

«Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Դանիայից Հայաստան ներկրվող նրբերշիկին, այժմ այդ արտադրատեսակի մասով առավել ուժեղ հսկողություն է տարվում»,-ասաց Ա. Սուքիասյանը:

Հիշեցնենք, Դանիայում նրբերշիկի թունավորման պատճառով օրեր առաջ մարդիկ էին մահացել: Միսը վարակված է եղել լիստերիա կոչվող վտանգավոր մանրէներով, պատրաստվել է Կոպենհագենից 30 կմ հեռու գտնվող մի ֆաբրիկայում: Ողջ արտադրանքը վերացվել է, իսկ արտադրամասը՝ փակվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել