Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներPanorama.am-ը գրում է.

Այսօր ժամը 08.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Նախօրեին ժամը 18.10-ին ՀՀ ԱԻՆ-ը կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկություն է ստացվել, որ Լարսի անցակետը (դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ: Փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել էր: Նրանց օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել