Ադրբեջանական քարոզչամեքենան երկու անգամ ավել է ներկայացնում Խոջալուի դեպքերին զոհ գնացածների թիվը՝ 335-ից թիվը հասցնելով 613-ի։
Հ.Գ. Մի քանի փաստ Խոջալուի դեպքերի մասին տեղեկանալու համար ու իմանալու ինչ պատասխանել ադրբեջանական քարոզչության մեղադրանքներին.
1. Դեպքերը տեղի են ունեցել ոչ թե Խոջալուի մեջ, որն անցավ Արցախի բանակի հսկողության տակ, այլ Աղդամի մատույցներում, որտեղ տեղակայված էին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները։ Ինչպես էին Խոջալուի բնակիչները հանգիստ դուրս եկել քաղաքից ու հասել Աղդամ Ադրբեջանում բացատրել չեն կարող, քանի որ պնդում են, թե հայերը սպանդ են իրականցրել Խոջալույում։ Իրականում բնակչության համար ապահովվել է միջանցք, որով բնակչությունը հասել է Աղդամ ու այնտեղ արդեն դրանց մի մասը կնքել մահկանացուն։
2. Փաստը, որ միջանցը ապահովվել է ապացուցում է նաև այն փաստը, որ հարյուրավոր մարդիկ անխափան հասել են Աղդամ հիմնական ճանապարհով, այդ թվում նաև Խոջալուի այդ օրերին քաղաքապետը, ռուս լրագրող, այսօր Ալիևյան քարոզչության մոլլի աջակից Իվլևան և այլն։
3. Փաստը, որ այդ 300-ից ավել մարդիկ զոհվել են հենց ադրբեջանական տարածքում հաստատվում է նրանով, որ ադրբեջանցի զինվորականները ու լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը անխափան ել ու մուտ էին անում տարածք նկարելու զոհերին։
4. Թիվը զոհերի ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 161 է։ Տարբեր ադրբեջանական աղբյուրներ պնդում են որ թիվը 600-ից ավել է, ներկայացնում են տարբեր ցուցակներ, որոնց մեջ կան բազմաթիվ միևնույն անունները։ Վերոնշյալ փաստաթուղը որն ոընդունվել է Ադրբեջանի խորհրդարանի կողմից նշում է 335 թիվը։
5. Խաղաղ բնակչություն ներկայացնել զոհվածներին ճիշտ չէ, քանի որ նրանց մեջ բացարձակ մեծամասնություն են կազմում տղամարդիկ, ու դա երևում է հենց ադրբեջանցիների կողմից տարածվող ցուցակներում։ Ամենայն հավանականությամբ դա նրանք էին, ովքեր մինչ այդ զինված պայքարի մեջ էին Արցախի ինքնապաշտպանության հետ ու նախորդ ամիսներին բազմաթիվ անգամներ գնդակահարել ու թալանել են Խոջալուի մոտով անցնող ճանապարհով անցնող հայերի ավտոմեքենաները։
6. Սպանվածների մեջ բազմաթիվ էին մեսխեթի թուրքերը, ում նախորդ տարվա ընթացքում մեծ քանակներով բնակեցրել էին Խոջալույում Ադրբեջանի իշխանությունները, նպատակ ունենալով գյուղից քաղաքի վերածված Խոջալուն ավելի մեծացնել ու հնարավորության դեպքում մայրաքաղաքը հայաբնակ Ստեփանակերտից տեղափոխել թրքաբնակ Խոջալու։ Իսկ մեսխեթի թուրքերի սպանությունը Ադրբեջանում իշխանության համար պայքարոզ Ազգային Ֆռոնտի համար ընդունելի միջոց էր գործող նախագահին գահնկեց անելու ու իշխանության գալու համար։
Ավելի մանրամասն թեմային ծանոդանալու համար այցելել այստեղ: