Հայաստանի կառավարությունը սահմանել է Հայաստանից Եվրամիություն արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, միջազգային չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումը: 2013 թվականին ԵՄ կողմից ընդունվել եւ հաստատվել են Հայաստանի ներկայացրած «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը, ներկայացվել են նաեւ ձկան, ձկնամթերքի «Մնացորդային քանակների պլանը» և մյուս փաստաթղթերը, որոնք այժմ քննարկվում են: Որոշման ընդունման նպատակն է կենդանական մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակության սահմանը համապատասխանեցնել Եվրամիության պահանջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել