1in.am-ը գրում է.

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրայի Loca երգը խախտում է հեղինակային իրավունքները, գրում է BBC-ն:

Նյու Յորքի դատարանը վճռել է, որ Շակիրայի Loca ստեղծագործությունը դոմինիկցի երգիչ Էդուարդ Էդվին Բելլո Պոուի՝ 2007-ին գրված երգի ձևափոխված տարբերակն է: Վերջինս էլ, որն ավելի շատ հայտնի է «Էլ Քաթա» մականվամբ, իր հերթին այն «փոխառել է» մեկ այլ դոմինիկցուց` Ռամոն Արիաս Վասկեսից, որը 1990-ականների սկզբին գրել է Loca Con Su Tiguere երգը:

«Կասկածից դուրս է, որ Շակիրայի երգը հիմնված է Բելլոյի տարբերակի վրա: Համապատասխանաբար, եթե Բելլոն կրկնօրինակել է Արիասին, ես կարծում եմ, որ ով էլ որ լինի Շակիրայի երգի հեղինակը, նա անուղղակիորեն կրկնօրինակել է Արիասին»,- ասվում է դատավճռում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել