Ժող, հացադուլն ավարտված է, պարոն փոխգնդապետը զանգ ստացավ «ամենավերին ատյաններից», ու պրեսսայի ներկայությամբ հայտարարեց, որ շինարարությունը կանգ է առնում շաբաթվա ընթացքում: Ինչքան էլ որ ես կասկածամիտ լինեի առանց փաստաթղթերի նման հայտարարության նկատմամբ, ինձ հետ կանգնած ու ինձ սկզբից վերջ աջակցող ընկերներիս հորդորները, որ նման ակցիաները պետք են այն ժամանակ, երբ էլ դիմելու ատյան չունենանք, ինձ համոզեցին: Ի վերջո, եթե մեզ խաբել են, ոչինչ չի խանգարի մեզ վաղը հացադուլը վերսկսել տասնապատիկ շատ մարդկանցով: Հուսով եմ՝ հասկանում եք: Ինձ հետ այնտեղ կանգնած բոլորը կհաստատեն, որ ցանկացած պնդում, թե ես ետ եմ կանգնել, անհիմն է:
Ասու՞մ էի՝ դուխներդ մի գցեք:))) հաղթելու՛ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել