Առաջարկ Երևանի քաղաքապետին`
Հյուսիսային պողոտան արդեն բավական ժամանակ է քանդված է ու թվում է թե այս տարի այդպես էլ չենք տեսնի շինարարության ավարտը: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի մոտ 300 մետր ձգվող Հյուսիսային պողատայում գոնե մեկ ցայտաղբյուր տեղադրվի: Գոնե այդ կերպ մի փոքր երևանյան շունչ ստանա անապատային գույներով հագեցած պողոտան: Չէ՞ որ երևանյան ցայտաղբյուրները կարելի է մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը համարել: Քանի դեռ ավարտված չէ շինարարությունը, կարելի է այս հարցը հեշտությամբ լուծել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10204723853600288
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել