Հոդվածի 1-ին մասը կարող եք կարդալ այստեղ.
11. Պոռնոգրաֆիայի մոլուցք
Չկա ոչ մի տարօրինակ ու վատ բան նրանում, եթե զուգընկերները մերթընդմերթ իրար հետ պոռնո նայեն: Վուայերիզմի տիպի այս զբաղմունքն օգնում է գրգռվել ու թարմություն մտցնել նրանց սեռական կյանքում: Սակայն եթե զուգընկերներից մեկն ունի մոլուցքի հասնող կախվածություն պոռնոգրաֆիայից, ապա նա չի կարողնա լիարժեք հաճույք ստանալ իր սեռական կյանքից ու հակված կլինի տարբեր այլասերումների: Այնպես որ, միշտ ուշադիր եղեք ու փորձեք գտնել նման կախվածության սկզբնապատճառներն ու հաշվարկեք հետևանքները:
12. Էմոցիոնալ անհավատարմություն
Որոշ մարդիկ համարում են, որ մոնոգամիան՝ հարաբերությունների միակ հանդուրժելի տարբերակն է, իսկ այլոց համար դա բարդ է հասկանալ ու գրեթե անհնար է ընդունել: Եթե զուգընկերներից մեկը դավաճանում է հանուն սեքսուալ փորձի բազմազանության, ապա հարաբերությունները պահպանել դեռ կարելի է, բայց եթե զուգընկերը նաև էմոցիոնալ կապ է հաստատում իր արտահարաբերական սեքսուալ կապում, ապա հարբերությունները դադարեցնելու ժամանակն է: Իզուր չէ, որ առաջին հարցերից մեկը, որ տալիս են մարդիկ, իմանալով իրենց կողակցի դվաճանության մասին՝ «Դու նրան սիրո՞ւմ ես»-ն է, որովհետև հենց էմոցիոնալ այլ ոչ թե ֆիզիկակական կապն է հանդիսանում հարաբերությունների հիմքը և եթե այն այլևս չկա, ուրեմն դուք էլ էլ անելիք չունեք այդ հարաբերություններում:
13. Կոնֆլիկտը դադարեցնելու անհնարինություն
Սա սկսվում է որպես անվերջ պայքար՝ առանց որևիցէ կոնսենսուսի, որն աստիճանաբար վերաճում է «Ոնց կուզես» բառերով ժամանակավոր եզրահանգման, որի ժամանակ զույգը արդեն հոգ չի տանում իրենց պայքարի արդյունքների մասին: Կա այսպիսի մի օրենք. երբեք մի պառկեք քնելու՝ մինչև չհաշտվեք և սա շատ կարևոր է իրականում: Եթե զույգից մեկը չի կարողանում սաձի իր հպարությունը ու վեճում հաղթող դուրս գալու անհագ ցանկությունը, չի կարողանում գնա հաշտության՝ մինչև չհասնի իր ուզածին, ապա այդ հարաբերություններն արդեն անիմաստ են:
14. Ենթագիտակցություն
Եթե դուք անգիտակցաբար անում եք բաներ, որոնք վնասում են ձեր հարաբերություններին, ապա իմացեք, որ դա ձեր հոգեկանն է հուշում ձեզ, թե ինչ է իրականում ձեզ պետք: Դուք կարող եք մտածել ինր ուզում եք, բայց ձեր գործողությունները ավելին են ասում ձեր իրական ցանկությունների մասին, քան ձեր հավաստիացումներն ու հույսերը:
15. Մոլուցք
Եթե ձեր զուգընկերն ունի ինչ որ մոլուցք կամ կախվածություն, օրինակ՝ ալկոհոլից, սեքսից, շոփինգից և այլն, ապ դուք միշտ լինելու եք երկրորդ տեղում, եթե ոչ հինգերորդ՝ նրա առաջնահերթությունների ցանկում և երբեք չեք ստանալու այն էմոցիոնալ կապը, որը որ կուզենայիք: Եթե դուք անգամ չունեք էլ ոչ մի մոլուցք, ապա ձեր զուգընկերոջինը կքանդի ոչ միայն նրա կայնքը, այլև ձերը: Համաձայնվեք, որ երանելի հեռանկար չէ:
16. Հիվանդագին կախվածություն «նախկիններից»
Եթե ձեր զուգընկերը շարունակում է ավելի քան մտերմիկ հարաբերություններ պահպանել իր նախկին ընկերոջ կամ ընկերուհու, կնոջ կամ ամուսնու հետ, ապա դա քանդում է ձեր հարաբերությունները: Նախկիններին պետք է հարգել, հատկապես, եթե նախկինի հետ ընդհանուր երեխաներ ունեք, բայց մի մոռացեք, որ առաջնային դերը պետք է լինի եղած հարաբերությունների զուգընկերը: Եթե դա այդպես չի լինում, ապա ձեր կեսը իրեն երկրոդրական ու անպետք է զգում, ինչը ուղիղ ճանապարհ է դեպի բաժանում:
17. Սպառնալիքներ և էմոցիոնալ շանտաժ
Սա անառողջ հարաբերությունների ակնհայտ նախանշան է: Էմոցիոնալ շանտաժը հաճախ մատուցում են իբր շատ ուժեղ սիրո դրսևորում, բայց իրականում դա վերահսկողություն է, իսկ վերահսկողությունն առաջին հերթին մարդուն չարաշահել է նշանակում: Նման բաներից պետք է փախչել ու փախչել հնարավորինս հեռու:
18. Անընդհատ համեմատություններ ու վարկանիշներ
Ձեր զուգընկերը համեմատում է ձեզ մարդկանց հետ, ովքեր ավելի գրավիչ են թվում, ավելի շատ են վաստակում, ավելի խեացի են ու հետաքրքիր… Սա նվաստացման մեկ այլ ձև է ու եթե ինչ որ մեկին թվում է, թե հարևանի մարգագետնում խոտը ավելի կանաչ է, թող այնտեղ էլ գնա արածելու: Մարդիկ յուրահատուկ էակներ են ու անհատականություն, չնայած, որ շատ բաներում նման են: Պետք չէ համեմատել ու անգամ ինքդ քեզ մի համեմատի, էլ չեմ ասում, որ երկրորդ կեսդ առավել ևս դա չպետք է անի:
19. Անտարբերություն
Իմաստ կա՞ պահպանել հարաբերությունները, եթե դուք իրար հանդեպ այլևս անտարբեր եք:
20. Կապնվածության անէացում
Ըստ էության, ոչ մի տարօրինակ բան չկա, եթե ձեզ սեքսուալ առումով գրավի ինչ որ ուրիշ մեկը, բայց եթե դուք ավելին եք ուզում հարաբերություններից, ապա մի մնացեք այն զուգըընկերոջ հետ, ով այդպես էլ չի կարողանում դառնալ հենց այն ՄԻԱԿԸ ձեզ համար: Իմաստը՞:
21. Ֆիզիկական բռնություն
Այստեղ չեն կարող լինել արադարացումներ, բացատրությունների, նշանակություն չունեն հանգամանքներն ու խոստումները: պարզապես պետք է կտրուկ դադարեցնել հարաբերությունները: Ընդհանրապես, հարաբերություններում կոնֆլիկտները ցավից ձերբազատվելու միջոց են, բայց դրանց մոտիվները տարբեր կարող են լինել: Դա կարող է լինի կուտակված լարվածությունը դուրս թափելու ցանկության հետևանք, որը կարող է անգամ դրական ազդեցություն ունենալ:
Բայց լինում է նաև այնպես, որ կոնֆլիկտները միջոց են՝ հարաբերություններ դադարեցնելու համար, հասկացնել զուգընկերոջը, որ այլևս չարժի տանջել միմյանց և խիստ ցանկալի է տարբերել կոնֆլիկտները ու չհանդուրժել ֆիզիկական բռնության դրսևորումներովները: