_Հրամայում եմ դուրս գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի պաշտպանությանը…
Մի ակնթարթ թվաց, թե չքացան, հալվեցին պարզ կահույքով կահավորված այդ փոքր սենյակի պատերը, ընդարձակվեցին աներևակայելի չափերով, գոտևորելով ամբողջ հայրենիքս: Հազարապատիկ արձագանքի պես տարածվեցին այդ մարտական հրամանի ստանդարտ բառերը, որն արտաբերվում է Արցախի լեռներում, հարթավայրերում և Հայաստանի ամբողջ սահմանի երկարությամբ: Ժամապահի պահակակետում կյանքը ընթանում է մեկընդմիշտ սահմանված կարգով, ջնջված են ցերեկվա ու գիշերվա, ձմռան և ամռան միջև եղած սահմանները:
Աչալուրջ կատարել պատասխանատու մարտական հերթափոխը, անառիկ պահել պետական սահմանը, պաշտպանել այն ամենաթանկ բանը, ինչ ունի հայ մարդը` իր հայրենիքի խաղաղությունն ու հանգիստը. Այսպիսին է կանաչ գլխարկով հայ զինվորի պատվավոր պարտքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: