Անգլիացի հռչակավոր գրող Չարլզ Դիքքենսը մի թուլություն ուներ. շատ էր սիրում երեխաների հետ խաղալ ու տանել չէր կարողանում փոքրիկների արցունքները: Երբ մի անգամ Դիքքենսը զբոսնում էր, տեսնում է մի աղջկա, որը ուրախ խաղում էր իր տիկնիկի հետ: Գրողը երկար ժամանակ զմայլված նայում էր փոքրիկ աղջկան, երբ հանկարծ աղջկա ձեռքից տիկնիկը վայր է ընկնում ու մաս-մաս լինում: Փոքրիկն սկսում է լացել, գոռգոռալ: Դիքքենսը մոտենում է աղջկան, շոյում նրա գլուխը և ասում, որ իր տանը շատ տիկնիկներ կան, ու ինքը կնվիրի աղջկան այնքան տիկնիկներ, որքան նա կցանկանա:
Ուրախացած աղջնակը տիկնիկները ձեռքին տուն է վերադառնում, ծնողներին պատմում պատահածը: Ի նշան երախտագիտության’ աղջկա ծնողները անծանոթ բարի մարդուն նվեր են որոշում մատուցել: Մեծ է լինում Չարլզ Դիքքենսի զարմանքը, երբ փոքրիկ աղջիկը նրան է նվիրում իր իսկ գրած գրքերից մեկը՝ «Դեյվիդ Քոփերֆիլդ»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=158031310987259&set=a.153727848084272.3740.153723764751347&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել