Galatv.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով ամբաստանյալներից Վարդան Վարդանյանի այն հայտարարությունը, թե ոստիկանության բաժանմունքում իրեն բռնության են ենթարկել, եւ դա արել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, չի պատրաստվում հիմք ընդունել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:

Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը: ՀՔԾ-ում Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ չհարուցելը պատճառաբանում են այսպես. «Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն կիրառելու մասին Շանթ Հարությունյանի հաղորդման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը դեռեւս 2013 թվականի նոյեմբերին էր գրություն հասցեագրվել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցվելը մերժվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի՝ եւս մեկ անգամ արված նույնաբովանդակ հայտարարության առթիվ նոր գործ չի կարող հարուցվել»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Մարգարյանը: Նրա խոսքով՝ այս որոշման կապակցությամբ որեւէ բողոքարկում չի եղել, թեպետ դրա հնարավորությունը կողմերը ունեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել